ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը Նյու Յորքից մեկնել է Մոսկվա
 |tert.am|
11:22 - 21 մարտի, 2021

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը Նյու Յորքից մեկնել է Մոսկվա |tert.am|

tert.am: ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը Նյու Յորքից մեկնել է Մոսկվա, հաղորդում է ТАСС-ը: Անտոնովը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների:

«Ամերիկյան նոր վարչակազմը ղեկավարում է գրեթե երկու ամիս, 100 օրվա խորհրդանշական ամսաթիվը հեռու չէ, և դա լավ առիթ է փորձելու գնահատել, թե ինչն է ստացվում Ջո Բայդենի թիմի մոտ, ինչը՝ ոչ»,- հայտարարել էին ՌԴ ԱԳՆ-ից՝ շեշտելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները հայտնվել են փակուղում, և ամենակարևորը դրանից դուրս գալու ուղիներ գտնելն է:

Պետդեպարտամենտը, իր հերթին, նշել է, որ ԱՄՆ-ն պահպանում է հարաբերությունները Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա համապատասխանում է իր շահերին, բայց մտադիր է պատասխանատվության ենթարկել Մոսկվային «չարամիտ գործողությունների» համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել