ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Լոնդոնի միջեւ հարաբերությունները «գրեթե մեռած են»
 |news.am|
10:41 - 21 մարտի, 2021

ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Լոնդոնի միջեւ հարաբերությունները «գրեթե մեռած են» |news.am|

news.am: Ռուսաստանն ու Բրիտանիան կշարունակեն համագործակցությունը տնտեսության եւ մշակույթի հարցերում, սակայն քաղաքական հարթությունում նրանց միջեւ հարաբերությունները «գրեթե մեռած են»: Այդ մասին հայտարարել է Լոնդոնում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը LBC ռադիոկայանին տված հարցազրույցում:

Կելինը նշել է, որ Լոնդոնն ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունների «թշնամական ուղին», սակայն դա չի ընկալվում ռուսական կողմից շրջանում, հաղորդում է «Մոսկոսկի կոմսոմոլեցը»-ը:

«Բրիտանիայի կառավարությունը ոչնչացրել է մեր հարաբերությունների հիմնական մասը, մենք պահպանում ենք դրանց առավելությունը տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական ոլորտին, ապա դրանք գրեթե մեռած են»,-ընդգծել է ՌԴ դեսպանը:

Ռուս դիվանագետն ուշադրություն է դարձրել Ռուսաստանի հասցեին մեղադրանքների անհետեւողականությանը Բրիտանիայի կողմից: Նա հիշեցրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մասին, որին ձերբակալել էին ազատազրկման պայմանները խախտելու համար, որից հետո դատապարտել այդ մեղադրանքով:

«Արդյունքում նրան դատապարտել են դրա համար, ինչը շատ նման է Նավալնիի հետ իրավիճակին: Օրենք կիրառելու տեսանկյունից դրանք լիովին միանման իրավիճակներ են»,-եզրափակել է Կելինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել