Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է․ Պեսկով |tert.am|
15:51 - 16 մարտի, 2021

Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է․ Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։

Նրա խոսքով՝ Սիրիայում ռուս զինվորականները թուրք գործընկերների հետ սերտորեն համագործակցում են այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել երկու երկրների նախագահների միջև:

«Իրավիճակն այն շրջաններում, որտեղ իրականացվում է փոխգործակցությունը, բավականին բարդ է մնում, այնտեղ շարունակում են մնալ ահաբեկչական տարրեր, ինչը խանգարում է իրավիճակի կարգավորմանը, բայց, այնուամենայնիվ, փոխգործակցությունը շարունակվում է: Սիրիայի հարցում տարաձայնություններ կան»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԽՖՍՀ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանը վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել