Աշխատանքներ են տարվում, որ օդանավը վերադարձվի. ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ անհետացած «Բոինգ»-ի մասին |tert.am|
12:42 - 16 մարտի, 2021

Աշխատանքներ են տարվում, որ օդանավը վերադարձվի. ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ անհետացած «Բոինգ»-ի մասին |tert.am|

tert.am: «Բոինգ» օդանավի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել «Քրեական օրենսգրքի» 221-րդ հոդվածով՝ օդանավի զավթումը, հիմա աշխատանքներ են տարվում, որ օդանավը վերադարձվի. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե պարզվե՞լ է՝ ով է Թեհրանում վայրէջք կատարած օդանավն առևանգել, և արդյո՞ք բանակցություններ կան օդանավը Հայաստան վերադարձնելու համար:

Ճշտող հարցին, թե իրանական կողմի հետ հստակ պայմանավորվածություն կա՞, որ պետք է օդանավը վերադարձվի, Հարությունյանը նշեց՝ այո, կարծում է՝ տեխնիկական խնդիրներ կան:

Նշենք, որ վարչապետի ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը տեղեկացրել էր, որ Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության Boeing ինքնաթիռը հայտնվել է Իրանում:

Ավելին՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել