Գերիների հարցի քաղաքական շահարկումն անթույլատրելի է. դա առաջին հերթին ձեռնտու է Ալիևին. Արման Թաթոյան |tert.am|
18:28 - 09 մարտի, 2021

Գերիների հարցի քաղաքական շահարկումն անթույլատրելի է. դա առաջին հերթին ձեռնտու է Ալիևին. Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Այն պահից սկսած, երբ հրապարակվեց, որ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում Տավուշում՝ սահմանների հետ կապված, ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ ենք անում, կապի մեջ ենք, ուսումնասիրություն ենք անում: Սյունիքի փորձը ցույց տվեց, որ պետք է ճիշտ հանրային հաղորդակցություն տանել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա նշել է, որ Սյունիքում առաջացած խնդիրների պատճառներից մեկն այն է, որ կար իրական վիճակ, սակայն մարդկանց տեղեկություն չէր տրամադրվում: Մինչև հիմա այդ անորոշությունը կա և՛ Սյունիքում, և,՛ ինչպես տեսնում ենք, նաև Տավուշում:

«Եթե առաջիկայում հանրային հաղորդակցությունը ճիշտ չընթանա, լուրջ խնդիրներ կարող են առաջ գալ: Մենք այս պահին, դեռևս ոչ հրապարակային, աշխատում ենք Տավուշում: Դեռ ուսումնասիրման գործընթաց է գնում»,– ասել է նա:

Արման Թաթոյանը հավաստիացրեց, որ եթե մարդու իրավունքների խախտումներ ի հայտ գան, ինչը եղավ Սյունիքում, ինքը անպայմանորեն միջամտելու է և իր լիազորությունների սահմաններում փորձելու է լուծումներ որոնել:

Անդրադառնալով Սյունիքում չեզոք գոտու ստեղծման մասին առաջարկին՝ ՄԻՊ-ը ընդգծեց. «Այն իրենից ենթադրում է ադրբեջանական զինված ծառայողների հեռանալը Սյունիքի գյուղերին անմիջապես մոտ գտնվող տարածքներից: Մենք հաշվարկել ենք կրակոցների մահացու հեռավորության հատվածը: Մի քանի անգամ, երբ ես ապացույց ներկայացրի կրակոցների հետ կապված, եղավ պաշտոնական հաղորդագրություն, թե իբր ադրբեջանցիները, ընդամենը, օդ են կրակում: Մարդու իրավունքների տեսանկյունից դա անհասկանալի է: Կամ այդ ինչպես են հաշվարկում՝ կանոնավոր են կրակում, թե անկանոն»:

Արման Թաթոյանը նկատեց, երբ պատերազմից հետո Ալիևը շարունակում է ֆաշիստական հայտարարություններ անել, ցուցանակներով սադրել մարդկանց, այդ պայմաններում խաղաղությունը Հայաստանի հաշվի՞ն է լինելու:

«Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ոչ մի դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսք չկա, ադրբեջանցիների գյուղերին մոտ սահմանին հայտնվել են պատերազմի, ուժի սպառնալիքի ներքո: Սա չի բխում միջազգային իրավունքի հիմքերից»,– ասել է Թաթոյանը և նշեց, որ նոր հայեցակարգի հետ կապված զեկույց են նախապատրաստում, որը բաղկացած է լինելու բացառապես ապացույցներից և փաստերից:

«Սյունիքում տիրող այս վիճակը կարող է առաջացնել դիսկուրս, որ մարդու հիմնարար իրավունքները ոչ մի նշանակություն չունեն անվտանգության տեսանկյունից: Սա լավագույն օրինակն է ցույց տալու, որ մարդու իրավունքները թղթի վրա գրված սկզբունքներ չեն միայն:

Հարցին, թե կարող են ներհայաստանյան իրադարձությունները խոչընդոտ հանդիսանալ գերիների վերադարձման համար, Արման Թաթոյանը նշեց, որ այդ հարցի շահարկումը անթույլատրելի է և առանց այդ էլ Ադրբեջանը այս հարցը շատ է քաղաքականացրել: «Սա առաջին հերթին ձեռնտու է Ալիևին»,– ասել է նա:

Շարունակությունը՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել