Եվրոպայի խորհրդի ապագան կախված է նրա՝ առանց երկակի ստանդարտների աշխատելու ունակությունից և անկախությունը պահպանելուց․ Լավրով
 |tert.am|
14:10 - 28 փետրվարի, 2021

Եվրոպայի խորհրդի ապագան կախված է նրա՝ առանց երկակի ստանդարտների աշխատելու ունակությունից և անկախությունը պահպանելուց․ Լավրով |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհրդի (ԵԽ) ապագան կախված է նրա՝ առանց երկակի ստանդարտների աշխատելու ունակությունից և անկախությունը պահպանելուց: Այս մասին փետրվարի 28-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Իզվեստիան»:

Լավրովը գնահատել է Եվրախորհրդի ապագան ուղերձով, որն ուղարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին՝ Ռուսաստանի Դաշնության Եվրոպայի Խորհրդին անդամակցելու 25-ամյակի կապակցությամբ:

«Վերջին տարիների փորձը հուշում է, թե որքան կարևոր է կանխել Խորհրդարանական վեհաժողովը հաշիվներ մաքրելու ասպարեզի վերածվելը: Ձեռնպահ մնալ ոչ համաձայնեցված փաստաթղթեր պարտադրելուց: Ձգտել, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը զերծ լինի քաղաքական և գաղափարական կողմնակալությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել