Մենք անհանգստությամբ ենք հետևում Հայաստանում իրադարձությունների զարգացմանը. Պեսկով |armenpress.am|
13:56 - 25 փետրվարի, 2021

Մենք անհանգստությամբ ենք հետևում Հայաստանում իրադարձությունների զարգացմանը. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Կրեմլում անհանգստությամբ են հետևում Հայաստանում տիրող իրավիճակին, բայց տեղի ունեցողը համարում են Կովկասում Ռուսաստանի կարևոր և մտերիմ դաշնակից երկրի ներքին գործը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք անհանգստությամբ ենք հետևում Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Մենք դա համարում ենք Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և մտերիմ դաշնակցի ներքին գործը»,- ասել է Պեսկովը:

 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանադրական դաշտում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել