Հայաստանն ամենապոպուլյար ավիաուղղությունն է ռուսաստանցիների շրջանում
 |armenpress.am|
19:55 - 24 փետրվարի, 2021

Հայաստանն ամենապոպուլյար ավիաուղղությունն է ռուսաստանցիների շրջանում |armenpress.am|

armenpress.am: Կանոնավոր չվերթների վերսկսման մասին հայտնելուց հետո Հայաստանը ռուսաստանցիների շրջանում դարձել է ամենապոպուլյար արտասահմանյան ավիաուղղությունը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Հայաստան ավիատոմսերի պահանջարկը մեկուկես անգամ գերազանցում է նախորդ երկու ամսվա ցուցանիշը:

Տարվա առաջին կիսամյակի կտրվածքով արդեն վաճառված է դեպի Հայաստան տոմսերի 20 տոկոսը: Ընդ որում, կայքը նշում է, որ Մոսկվայից Երևան միակողմանի տոմսի արժեքը նախորդ տարվա արժեքից կրկնակի ավելացել է 6 160 ռուբլիից դառնալով 13 622 ռուբլի:

Երկրորդ ամենապահանջված ուղղությունը Ղրղզստանն է, իսկ եռյակը եզրափակում է Թուրքիան: Տասնյակի մեջ են նաև Մոլդովան, Ադրբեջանը, Բելառուսը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Եգիպտոսը և Ուկրաինան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել