ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Իսկանդեր» բալիստիկ հրթիռները չեն աշխատել, վկայում է առնվազն նրա ոչ կոմպետենտ լինելու մասին։ Այս մասին ասել է Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր, Ռուսաստանի ու Սիրիայի միջև բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Դմիտրիյ Սաբլինը։
«Մարդիկ, որոնք ավելի կոմպետենտ են պատերազմի ու խաղաղության հարցերում, գիտեն, որ սա լավագույն ունիվերսալ օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ է, 21-րդ դարի զենք է։ «Իսկանդերն» ապացուցել է իր բարձր որակները Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում»,- ասել է Սաբլինը։
Հիշեցնենք, որ 1in.am-ին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ ինքը «զարմացած է, թե պատերազմի երրորդ կամ չորրորդ օրը իսկանդերը ինչու չի կրակել»։
«Իսկ գուցե պատասխանեն, թե ինչու կրակած իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ»,- ասել էր վարչապետը։
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
comment.count (0)