Ադրբեջանը նոր ենթակառուցվածքներ է կառուցում, երեւի չեն ուզում շարժը տեսնենք. ինչու են արգելվել որոնողական աշխատանքները |armtimes.com|
14:23 - 22 փետրվարի, 2021

Ադրբեջանը նոր ենթակառուցվածքներ է կառուցում, երեւի չեն ուզում շարժը տեսնենք. ինչու են արգելվել որոնողական աշխատանքները |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանը փետրվարի 15-ից մինչ օրս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում որոնողական աշխատանքներ կատարել. պատճառ չեն նշել, պարզապես հայտնել են, որ դադարեցված է եւ առաջիկա օրերին եւս այդպես կլինի: Այս մասին  հայտնեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խոսնակ Հունան Թադեւոսյանը:

«Այլ մանրամասների չեմ տիրապետում՝ միայն կարող եմ վարկածներ ասել ենթադրությունների մակարդակով, Ֆիզուլիում միջազգային օդանավակայան են կառուցում, նոր ենթակառուցվածքներ, ճանապարհներ, լուսավորություն՝ Ջաբրայիլի հատվածից դեպի Շուշի, որպես թշնամական կողմ երեւի չեն ուզում, որ մենք տեսնենք այդտեղի շարժը կամ գուցե ռազմական թարմացում են կատարում»,- ասաց Թադեւոսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին հիմնական որոնողական աշխատանքները պետք է լինեին՝ Զանգելանի, Ջաբրայիլի եւ Ֆիզուլիի շրջանում: Մնացած տեղերում որոնողական աշխատանքները հիմնականում ավարտվել են:

«Այնուամենայնիվ, ասել են, որ կթույլատրեն որոնողական աշխատանքները դարձյալ, սակայն թե երբ՝ դեռ չգիտենք, քանի որ ռուսական կողմն է հիմնականում բանակցում եւ Կարմիր խաչը՝ իրենք են մեզ փոխանցում այս տվյալները»,- նշեց Թադեւոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել