Հայաստանը դառնում է ոստիկանական պետություն․ պետք է մերժենք այս ներկան և կառուցենք այն պետությունը, որի մասին երազել էինք․ Վազգեն Մանուկյան |tert.am|
16:57 - 20 փետրվարի, 2021

Հայաստանը դառնում է ոստիկանական պետություն․ պետք է մերժենք այս ներկան և կառուցենք այն պետությունը, որի մասին երազել էինք․ Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: «Հայրենիքի փրկության շարժման» կայացած հանրահավաքի ժամանակ դիմելով հանրահավաքի մասնակիցներին ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքով՝ 33 տարի առաջ Խորհրդային միությունում առաջին անգամ հայտարարվեց համազգային գործադուլ, ամեն օր տեղի էին ունենում հանրահավաքներ, պարալիզացվում էր քաղաքը, ցույցեր, բանակցություններ և խորհրդային միության և Հայաստանի ղեկավարության հետ։

«Հայաստանում ձևավորվեց երկիշխանությունը, կար Խորհրդային միության և Ղարաբաղ կոմիտեի իշխանությունը: Մենք կարողացանք կարճ ժամանակում ազատագրել Արցախը,  ստեղծեցինք հզոր, մարտունակ բանակ՝ մեզ պարտադրված պատերազմում մենք հաղթեցինք և ռազմական հաջողությունների հասանք, ունեցանք անկախ պետություն: Բայց մեզ բավարար չէ և պատահական չէր, որ Ղարաբաղ կոմիտեն, որ բաղկացած էր 11 հոգուց, կիսվեց, մի մասը մնաց իշխանության, մի մասը դուրս եկավ ու սկսեց պայքարել իշխանության դեմ, որպեսզի լինի բարեկեցություն, չլինի հովանավորչություն, կոռուպցիա։ Եվ պատահական չէ, որ 1996 թվին պայքարի մեջ հանդիպեցինք 2 Ղարաբաղ կոմիտեի անդամներ, նրանք պայքարում էին, նպատակն էր չբավարարվել միայն անկախությամբ ու հաղթանակով, այլ ստեղծել մի պետություն, որտեղ բարեկեցիկ և օրինական կյանքով ապրել, փոխվեցին նախագահները և պայքարը շարունակվեց»,– ասաց նա:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ 2018–ին մարդկանց մի խումբ եկավ, և ժողովրդին ասաց, որ կկառուցեն արդար պետություն, որտեղ չի լինի կոռուպցիա, կլինի հավասարություն և ժողովրդի մի մեծ հատված մտածեց՝ դա այն է, ինչի համար իրենք պայքարում էին։

«Հիմա ժողովուրդն ասում է՝ մեզ խաբեցին։ Մեզ չխաբեցին, մենք խաբվեցինք, որովհետև եթե մենք կարդայինք, թե այդ մարդիկ ի՞նչ էին գրում և ի՞նչ էին ասում նախորդ տարիներին, դուք երբեք այդ ճանապարհով չէիք գնա, և երեք տարի հետո ունենք ողբերգություն, կորցրեցինք ամեն ինչ, մեր ռազմական բոլոր հաղթանակները ոչնչացան պետությունն անկախ չէ, մեր անվտանգությունն ապահովվում է Ռուսաստանը, և մենք այդ իմաստով դառնում ենք Ռուսաստանից լրիվ կախյալ հիմա մտածում են, որ գնան Ռուսաստանում Պուտինին քծնեն և տակից էլ իրենց գործն անեն, դա ընկերություն չի, դա նույնիսկ բակի խաղերի մեջ տենց բան չի անցնում, փչացրեցին ամեն ինչ»,– ասաց նա:
 
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ նոր իշխանությունը փորձեց ազգայինը հանել ժողովրդի միջից և չկատարեցին ժողովրդին տրված խոստումները։

«Կամաց-կամաց դառում է ոստիկանական պետություն, ձերբակալում են ազնիվ, մաքուր, երկրին նվիրված մարդկանց։ Երբ լսեցի, որ Կարեն Բեքարյանին ձերբակալել են, ուղղակի ցնցվեցի, այսպիսի՞ պետությունում էինք ուզում ապրել: Ինչ է կատարվում տնտեսության մեջ, մեր ժողովրդի վիճակը լավացա՞վ՝ բացարձակապես ոչ: Կոռուպցիան վերջացա՞վ։ Ինձ ասել են, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին մի քանի տասնյակ հազար դոլար տվել է, որ դուրս չգան «Իմ քայլը» խմբակցությունից, կստուգենք դա ճիշտ է թե ոչ»,– ասաց նա:

Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ այս վիճակից կարող ենք դուրս գալ, բայց կա նախապայման՝ այս վարչակազմը պետք է «դուրս շպրտվի», որից հետո միայն կսկսվեն իրական քայլերը։

«Մենք ոչ միայն պետք է վերականգնենք այն, ինչ կորցրել ենք, մենք պետք է դրա վրա կառուցենք այն պետությունը, որի մասին երազում էինք: Եթե Նիկոլ Փաշինյանը գնա և գան մարդիկ, որոնց համար իշխանական տենչը, անհավասարությունը, ընտրությունները կեղծելը, ժողովրդին փող բաժանելը մնա, ուրեմն մենք ոչ մի նպատակի չհասանք, նորից մի հատ Նիկոլ կառաջանա, դրա համար մեր պայքարի մեջ պետք է լինի և մերժումը ներկայի: Այն պետությունը պետք է կառուցենք, որի մասին երազել էինք: Պետք է, նախևառաջ, վերակառուցել մեր բանակը, ապահովվել մեր անվտանգությունը, մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը: Պետք է նաև մեր հարաբերությունները լավացնել դաշնակից երկրների հետ  Չինաստանի և ցանկացած երկրի հետ, որը պայքարում է Թուրքիայի հետ»,– ասաց Վազգեն Մանուկյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել