ՌԴ-ում Իտալիայի դեսպանը հայտնել է Եվրոպային եւ Ռուսաստանին մերձեցնելու լավագույն միջոցը |armenpress.am|
18:16 - 19 փետրվարի, 2021

ՌԴ-ում Իտալիայի դեսպանը հայտնել է Եվրոպային եւ Ռուսաստանին մերձեցնելու լավագույն միջոցը |armenpress.am|

armenpress.am:  Եվրոպայի եւ Ռուսաստանի ժողովուրդներին մերձեցնելու լավագույն միջոցը ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ այցագրային ռեժիմի դյուրացումն Է: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերաչանոն:

«Մենք պետք Է ձգտենք առավելագույնս մերձեցնել Եվրոպայի եւ Ռուսաստանի ժողովուրդներին: Ես կարծում եմ, որ դրա լավագույն միջոցը ՌԴ-ից ԵՄ մուտքի համար այցագրային ռեժիմի դյուրացումն Է, երիտասարդների համար այցագրեր ստանալու գործընթացի դյուրացումը»,-ասել Է Տերաչանոն՝ հանդես գալով Բանկա Ինտենզայի եւ ՌԴ առեւտրա-արդյունաբերական պալատի «Ռուսաստան եւ Եվրոպա. նոր մարտահրավերներ տնտեսական համագործակցության եւ համավարակի հաղթահարման համար» երկրորդ համատեղ սեմինարում: Նա հույս Է հայտնել, որ Իտալիայի եւ ԵՄ-ի գործընկերները կհետեւան այդ ուղուն: Իտալիան տարիներ շարունակ հանդես Է գալիս Ռուսաստանի հետ այցագրային ռեժիմի դյուրացման օգտին:

Նման բանակցություններ անցկացվել են, սակայն 2014 թվականին դադարեցվել են ՌԴ-ի եւ ԵՄ-ի հարաբերություններում առաջացած ճգնաժամի պատճառով: Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների հետ հարաբերությունները վատացել են Ուկրաինայում եւ Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ, որը Ռուսաստանի հետ վերամիավորվել Է թերակղզում անցկացված հանրաքվեից հետո: Արեւմուտքը, ՌԴ-ին մեղադրելով միջամտության մեջ, նրա դեմ պատժամիջոցներ Է սահմանել, Մոսկվան պատասխան միջոցներ Է ձեռնարկել, ապրանքների ներմուծման փոխարինման կուրս վերցրել եւ քանիցս հայտարարել, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն արդյունավետ չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել