Այն աջակցությունը, որ տրամադրվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների կողմից, լիարժեք բավարար է, որ լուծվեն այն սոցիալական խնդիրները, որոնք պատերազմի ընթացքում առաջացել են. Մեսրոպ Առաքելյան
 |tert.am|
13:58 - 18 փետրվարի, 2021

Այն աջակցությունը, որ տրամադրվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների կողմից, լիարժեք բավարար է, որ լուծվեն այն սոցիալական խնդիրները, որոնք պատերազմի ընթացքում առաջացել են. Մեսրոպ Առաքելյան |tert.am|

tert.am: Կառավարության որոշման համապատասխան՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 39 նոր համայնք ներառվեցին սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում, կստանան աջակցություն կոմունալների, գույքահարկի փոխհատուցման տեսքով: Որոշ համայնքների հետ կապված՝ կան դժգոհություններ։ Խնձորեսկը, Քարահունջը, նաև Վարդենիսի տարածաշրջանում մի քանի համայնքի վերաբերյալ քննարկումներ են ընթանում, առաջիկայում անհրաժեշտության դեպքում կներառվեն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Հարցին, թե կասկածներ կար, որ Խնձորեսկը, Քարահունջը հանձնվելու են, դրա համար Կառավարությունը չի ցանկանում գումար ներդնել, Առաքելյանը նշեց՝ նման բան չկա, կան որոշակի չափանիշներ, մեթոդաբանության համաձայն՝ սահմանամերձ համայնքի հեռավորությունը հաշվարկվում է, օրինակ՝ բնակելի տներից, սակայն նշված համայնքների սահմանամերձ լինելու փաստը հողատարածքներից է հաշվարկվում, հետևաբար այդ տները ևս կներառվեն սահմանամերձ համայնքների ցանկում:

Դիտարկմանը, թե Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն ասել է, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամության ունենալու պարագայում վիրավոր զինծառայողները ստանում են աջակցություն «1000 դրամների» հիմնադրամից, սակայն կա անհրաժեշտություն, որ վիրավորվելու պատճառական կապը հաստատվի, այսինքն, որ շահառուն վիրավորվել է ռազմական գործողությունների ընթացքում, և այդ պրոցեսի պարզեցման գործընթացը ներկայացվել  է: Այս պահին մոտ 400 քաղաքացու փորձաքննություն իրականացվել է, և նրանք ստացել են հաշմանդամության խումբ, բայց գործընթացի պարզեցման շնորհիվ հնարավորություն կստանան հիմնադրամից աջակցություն ստանալ ավելի արագ տեմպերով:

Հարցին, թե Դուք ասել էիք, որ Արցախում ոչ մի սոցիալական խնդիր չկա, Առաքելյանը պատասխանեց. «Այն աջակցությունը, որ տրամադրվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների կողմից, լիարժեք բավարար են, որ լուծվեն այն սոցիալական խնդիրները, որոնք պատերազմի ընթացքում առաջացել են: Արցախցի միջին ընտանիքի մոտավորապես պետական աջակցությունը կազմում է 320 հազար դրամ, միևնույն ժամանակ Արցախում ամբողջովին փոխհատուցում են կոմունալ վճարները, առաջիկայում վարկերի փոխհատուցման որոշակի ծրագիր կիրականացվի, այն աջակցության չափը, որ տրամադրվում է, կարծում ենք, որ սոցիալական խնդիրները լուծված են»:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել