ՌԴ ԱԳՆ-ն Նավալնիին ազատելու ՄԻԵԴ պահանջը անվանել է ճնշում Ռուսաստանի վրա |tert.am|
09:09 - 18 փետրվարի, 2021

ՌԴ ԱԳՆ-ն Նավալնիին ազատելու ՄԻԵԴ պահանջը անվանել է ճնշում Ռուսաստանի վրա |tert.am|

tert.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջը Ռուսաստանի վրա ճնշման արշավի տարր է: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք այս որոշումը դիտարկում ենք որպես մեր երկրի վրա ճնշման արշավի մեկ այլ տարր: Այդ թվում նաև մեր երկրի ներքին գործերին միջամտելու տարր: Սրանք բոլորը նույն շղթայի օղակներն են»,-ասել է Զախարովան:

Մարիա Զախարովան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջը անվանել է «հարված միջազգային իրավունքին»:

«Սա այնպիսի հարված է միջազգային իրավունքին, որի հետևանքները, ինձ թվում է, ՄԻԵԴ-ը պարզապես չի չափում: Նրանք ոչնչացնում են միջազգային իրավական հիմքը, որը իրենք չեն ստեղծել: Ժամանակակից միջազգային հարաբերությունները կառուցվում են դրա հիման վրա»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել