Վազգեն Մանուկյանը ներկայացրեց Ազատության հրապարակում հանրային քննարկում հրավիրելու պատճառը |armenpress.am|
15:24 - 12 փետրվարի, 2021

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց Ազատության հրապարակում հանրային քննարկում հրավիրելու պատճառը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը քաղաքացիներին հրավիրել է Ազատության հրապարակ քննարկելու որոշ հրատապ հարցեր:

Այս մասին Մանուկյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Այսօր հանրահավաք չէ, մեր հանրահավաքը փետրվարի 20-ին է, մեծ հանրահավաք է լինելու: Այսօր ուղղակի հրավիրել եմ ժողովրդին` միասին հարցեր քննարկելու: Սա իմ անձնական նախաձեռնությունն է»,- ասաց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանը հավելեց, որ այս հավաք-քննարկումը որևէ կապ չունի «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել