Հայաստանում ՌԴ դեսպանությունը վերսկսում է փաստաթղթերի ընդունումն ու մուտքի արտոնագրերի տրամադրումը
 |tert.am|
19:40 - 09 փետրվարի, 2021

Հայաստանում ՌԴ դեսպանությունը վերսկսում է փաստաթղթերի ընդունումն ու մուտքի արտոնագրերի տրամադրումը |tert.am|

tert.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը 2021 թվականի փետրվարի 10-ից վերսկսում է փաստաթղթերի ընդունումը և ՌԴ մուտքի արտոնագրերի տրամադրումը մի շարք օտարերկրյա քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությանը:

«2021 թվականի փետրվարի 10-ից Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը վերսկսում է փաստաթղթերի ընդունումն ու ՌԴ մուտքի արտոնագրերի տրամադումն օտարերկրյա քաղաքացիներին՝ ըստ հետևյալ կատեգորիաների. քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք ապրում են Հայաստանում և Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավեր ունեն՝ ըստ սահմանված ձևաթղթի կամ ՌԴ ՆԳՆ հաստատված փաստաթղթի, որը հաստատում է ռուսերենի կրողի կարգավիճակը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին, որոնք կացության իրավունք ունեն Հայաստանում»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել