Նոյեմբերից առ այսօր խոշոր ֆինանսական ռեսուրս չի ներգրավվել Արցախի բնակարանաշինության ծրագրերում. Արտակ Բեգլարյան |hetq.am|
19:50 - 08 փետրվարի, 2021

Նոյեմբերից առ այսօր խոշոր ֆինանսական ռեսուրս չի ներգրավվել Արցախի բնակարանաշինության ծրագրերում. Արտակ Բեգլարյան |hetq.am|

hetq.am: Պատերազմից հետո Արցախ վերադարձողների, տեղահանվածների, նրանց սոցիալական խնդիրների, իրականացվող հումանիտար ծրագրերի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության աջակցության և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի հետ։

Նոյեմբերի 10-ից հետո Արցախ է վերադարձել 100 հազարից ավելի քաղաքացի, մոտ 40 հազար արցախցի գտնվում է հիմնականում Հայաստանում։ Նրանց մեծամասնությունը տեղահանվածներ են։ 

Արտակ Բեգլարյանը նկատում է, որ անվտանգության առումով նոյեմբերի կեսից հետո որոշակիացում կա, բայց Արցախի կարգավիճակի անորոշ ապագայով պայմանավորված՝ մարդիկ դեռ երաշխիքների խնդիր են տեսնում։ 

Առաջիկայում հազարավոր տներ կառուցելու ծրագրերը կմեկնարկեն, կվերակառուցվեն նաև եղած կիսավեր տները, որոնք երկար ժամանակ չեն բնակեցվել։ Քաղաքներում բնակված և տեղահանված անձանց մեծ մասը ցանկանում է վերաբնակեցվել Ստեփանակերտում, բայց Արցախի իշխանությունները խրախուսում են շրջաններում մարդկանց վերաբնակեցումը։

Արտակ Բեգլարյանը կարծում է, որ պատերազմից երեք ամիս անց Արցախը պետք է մեծ շինհրապարակի վերածված լիներ, սակայն չեղավ։

«Գլխավոր խնդիրը ֆինանսական ռեսուրսների պակասն է կամ գրեթե բացակայությունը, քանի որ նոյեմբերից առ այսօր խոշոր ֆինանսական ռեսուրս չի ներգրավվել բնակարանաշինության ծրագրերում, որը պետք է առաջին հերթին լիներ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած գումարներով»,- նշեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել