Մեսրոպ Առաքելյանը ՌԴ դեսպանին է ներկայացրել կառավարության իրականացրած արցախահայության աջակցության ծրագրերը
19:49 - 05 փետրվարի, 2021

Մեսրոպ Առաքելյանը ՌԴ դեսպանին է ներկայացրել կառավարության իրականացրած արցախահայության աջակցության ծրագրերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, հետպատերազմական շրջանում Արցախում տիրող իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց լուծման տարբերակները։ Կարևորել ենք ԵԱՏՄ շրջանակներում սոցիալական ոլորտում երկու երկրների համագործակցությունը, քննարկվել են առկա և նախանշվող ծրագրերը։

 

Ներկայացրել եմ ՀՀ կառավարության կողմից իրականացվող արցախահայության աջակցության ծրագրերը, դրանց ընթացքը, Արցախում առկա սոցիալական վիճակը։

Երկուստեք ընդգծել ենք Արցախում սոցիալական իրավիճակի բարելավմանն ուղղված ջանքերի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել արցախցիների կյանքի որակը»,- տեղեկացրել է Մեսրոպ Առաքելյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել