«Այս պահի դրությամբ ԵՄ-ն Ռուսաստանի համար վստահելի գործընկեր չէ». Լավրով
 |tert.am|
18:51 - 05 փետրվարի, 2021

«Այս պահի դրությամբ ԵՄ-ն Ռուսաստանի համար վստահելի գործընկեր չէ». Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Եվրոպական Միությունը Ռուսաստանի համար վստահելի գործընկեր չէ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Լավրովն այս մասին ասել է ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ բանակցություններից հետո:

Մեկնաբանելով ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով արևմտյան երկրների կողմից հնարավոր նոր պատժամիջոցները՝ Լավրովը խոստովանել է, որ Մոսկվան արդեն սովոր է ԵՄ-ի՝ օրինական հիմք չունեցող միակողմանի սահմանափակումներին և շեշտել. «Մենք մեր կյանքը կառուցում ենք ելնելով նրանից, որ Եվրամիությունն առնվազն այս փուլում անվստահելի գործընկեր է»:

Նրա խոսքով, ԵՄ անդամ պետությունների միջև համերաշխության սկզբունքը հանգեցրել է Նավալնիի գործի վերաբերյալ նրանց միասնական դիրքորոշմանը, սակայն եվրոպացի քաղաքական գործիչների մեծ մասը լավ հասկանում է նման մոտեցման անհեթեթությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել