Վահե Ղազարյանն ընդունել է Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին
18:18 - 05 փետրվարի, 2021

Վահե Ղազարյանն ընդունել է Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին

Փետրվարի 5-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։

Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Նիդեռլանդների իրավապահ կառույցների համագործակցությունը։ Ոստիկանության պետը պատրաստակամություն է հայտնել փոխգործակցությունը առավել բարձր մակարդակի հասցնելու համար։

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ խոսելով ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության ձևավորման մասին։

Նիկո Սխերմերսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության խորացմանը, որն ուղղված կլինի օրենքի գերակայությանն ու հանցավորության դեմ պայքարին։

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել