Նավալնիի թունավորումից հետո ԵՄ-Ռուսաստան հարաբերություններն ամենածանր վիճակում են, ասում է Բորելը |azatutyun.am|
14:51 - 05 փետրվարի, 2021

Նավալնիի թունավորումից հետո ԵՄ-Ռուսաստան հարաբերություններն ամենածանր վիճակում են, ասում է Բորելը |azatutyun.am|

azatutyun.am: Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորումից հետո Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են ամենածանր վիճակում։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից առաջ։

Ռուսաստանի արտգործնախարարը, բացելով հանդիպումը, Մոսկվայի և Բրյուսելի գլխավոր խնդիր է անվանել «եվրասիական տարածքում երկու խոշորագույն խաղացողների հարաբերություններում նորմալության բացակայությունը»։ «Դա անառողջ իրավիճակ է, որը որևէ մեկի համար շահավետ չէ», - ընդգծել է Լավրովը և հավելել, որ Մոսկվան պատրաստ է Եվրամիության հետ քննարկել ցանկացած անհանգստացնող թեմա։

Ժոզեպ Բորելի այցը նման բարձրաստիճան եվրոպական պաշտոնյայի առաջին այցն է Ռուսաստան 2017 թվականից ի վեր։ Մոսկվայի և Բրյուսելի հարաբերությունները լարված են 2014 թվականից՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից ի վեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել