ԱՄՆ Կոնգրեսում առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ՝ կապված Նավալնիի գործի հետ |1lurer.am|
15:42 - 04 փետրվարի, 2021

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ՝ կապված Նավալնիի գործի հետ |1lurer.am|

1lurer.am: Վեց ամերիկացի սենատորներ ԱՄՆ Կոնգրեսին են ներկայացրել ռուս պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրինագիծ՝ կապված Ալեքսեյ Նավալնիի գործի հետ՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:

Ամերիկացի կոնգրեսականների ներկայացրած օրինագծի նպատակն է պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին: Սենատորների խումբն առաջին անգամ այս օրինագիծն առաջարկել էր սեպտեմբերին:

Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը պետք է պարզի՝ արդյոք Կրեմլը խախտե՞լ է քիմիական ու կենսաբանական զենքի կիրառման մասին օրենքները: Եթե հաստատվի, որ այս կամ այն իշխանավորները խախտել են միջազգային օրենսդրությունը, ապա առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել