Շուռնուխում և Որոտանում բնակարանը կորցրած ընտանիքների համար նոր տներ կկառուցվեն. Ավինյան
17:09 - 29 հունվարի, 2021

Շուռնուխում և Որոտանում բնակարանը կորցրած ընտանիքների համար նոր տներ կկառուցվեն. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։

«Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք`

  • բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ.

  • բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն.

  • բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել