ԵՄ-ն 2021թ.-ին 1.4 մլրդ եվրո հումանիտար օգնություն կհատկացնի գործընկեր պետություններին, այդ թվում՝ անդրկովկասյան երկրներին
 |tert.am|
21:21 - 26 հունվարի, 2021

ԵՄ-ն 2021թ.-ին 1.4 մլրդ եվրո հումանիտար օգնություն կհատկացնի գործընկեր պետություններին, այդ թվում՝ անդրկովկասյան երկրներին |tert.am|

tert.am: Եվրամիությունը 60 տոկոսով կընդլայնի իր տարեկան բյուջեն երրորդ երկրներին հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով՝ այդ կարիքների համար 2021 թվականին հատկացնելով 1.4 մլրդ եվրո: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Օգնության ընդհանուր ծավալը, որը կազմում է 505 մլն եվրո, կհատկացվի Աֆրիկայի երկրներին, ևս 385 մլն եվրո՝ Մերձավոր Արևելքի և Թուրքիայի երկրներին, առաջին հերթին՝ սիրիացի փախստականների կարիքներին: Ուկրաինայի և Արևմտյան Բալկանների երկրներին, ինչպես նաև անդրկովկասյան պետություններին հատկացվում է 28 մլն եվրո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել