Ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները
17:54 - 26 հունվարի, 2021

Ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները

Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին տեղի է ունեցել ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Այն վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Նա նշել է, որ շահագրգիռ  քննարկումներ են եղել խորհրդարանում, պատգամավորները հանդես են եկել մի շարք առաջակություններով:

«ԱՀ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ պատգամավորներից ստացված առաջակությունները կքննարկվեն և հնարավորության դեպքում տեղ կգտնեն բյուջեի փոփոխված տարբերակում:

Այնուհետև 2021 թվականի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթի նախագիծը քվեարկության դրվեց: 5 կողմ, 1 ձեռնպահ ձայների համամասնությամբ այն արժանացավ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի  դրական եզրակացությանը:

Փետրվարի 4-ին բյուջեի փոփոխված տարբերակը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Մինչ այդ՝ մինչև հունվարի 27-ի ժամը 16:00-ը, պատգամավորներին հնարավորություն է տրվում առաջակություններ ներկայացնել կառավարություն: ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի այս հայտարարությամբ էլ ավարտվեց նիստը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նիստին մասնակցել են ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ և Կառավարության պատասխանատուներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել