Իրանի տնտեսական կապերը նոր փուլ են թևակոխում. Հասան Ռոհանի |tert.am|
21:12 - 24 հունվարի, 2021

Իրանի տնտեսական կապերը նոր փուլ են թևակոխում. Հասան Ռոհանի |tert.am|

tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարևորել է տնտեսական պատերազմի պարտությունը, որն ԱՄՆ նախկին վարչակազմը նախաձեռնել էր Թեհրանի դեմ:

Ինչպես փոխանցում է Tansim գործակալությունը, Ռոհանին հավելել է, որ Իսլամական Հանրապետության տնտեսական փոխգործակցությունը նոր փուլ է թևակոխում՝ արտահանումներիի ոլորտի բարելավմամբ:

«ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ վարած տնտեսական պատերազմի ձախողումը փոփոխել է Թեհրանի առևտրային գործընկերների դիրքորոշումները»,- ասել է Ռոհանին՝ շեշետելով, որ երկրի տնտեսական համագործակցությունը նոր փուլ է թևակոխում:

Իրանի նախագահը նշել է, որ երկրի տնտեսական պայմանները բարելավվում են նավթի և ոչ միայն նավթի արտահանումների ծավալների աճի ֆոնին:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել