Հեռավոր Արևելքում Նավալնիի կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել. կան ձերբակալվածներ |armenpress.am|
12:42 - 23 հունվարի, 2021

Հեռավոր Արևելքում Նավալնիի կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել. կան ձերբակալվածներ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Հեռավոր Արևելքում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, մի քանի  տասնյակ մարդ ձերբակալվել է օրենքի խախտման համար: Խաբարովսկի քաղաքապետարանը հայտնել է, որ հրապարակում մոտ 250 մարդ է հավաքվել:

Բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլա Ուդեյում և այլ քաղաքներում:

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը նշել է, որ ոստիկանության աշխատակիցները բարձրախոսներով բնակիչներին զգուշացրել են, որ ակցիան չարտոնված է, հավաքվածներին խնդրել են ցրվել, սակայն ցուցարարները չեն ենթարկվել պահանջներին:

 Նավալնիի շտաբները կոչ են արել հունվարի 23-ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ոչ մի քաղաքում նման ակցիաները արտոնված չեն եղել: ՌԴ գլխավոր դատախազությունը եւ ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել են հանրահավաքներին մասնակցելու համար պատասխանատվության մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել