Պուտինը շփումներ չունի ո՛չ Թրամփի, ո՛չ էլ Բայդենի հետ․ Պեսկով |tert.am|
17:05 - 19 հունվարի, 2021

Պուտինը շփումներ չունի ո՛չ Թրամփի, ո՛չ էլ Բայդենի հետ․ Պեսկով |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ շփումներ չունի ո՛չ ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի, ո՛չ էլ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։

«Ո'չ, դեռ ոչ մի շփում նախատեսված չէ։ Ըստ էության, դրանք կարող են տեղի ունենալ, բայց առայժմ նախագահի օրակարգում սահմանված ինչ-որ շփումներ չկան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը մտադիր չէ հրաժեշտ տալ Թրամփին։

Անդրադառնալով Բայդենի նոր թիմի հետ Պուտինի շփման մասին հարցին, Պեսկովը պատասխանել է, որ Բայդենի հետ նույնպես շփումներ չկան։

«Միացյալ Նահանգներում զբաղված են իրենց ներքին խնդիրներով»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել