civilnet.am: Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը նախօրեին Ռուսաստան է վերադարձել Գերմանիայից, 30 օրով կալանավորվել է: Հունվարի 29-ին դատարանը պետք է որոշի, թե արդյոք պայմանական պատիժը կփոխարինվի «Իվ Ռոշե»-ի գործով իրական պատժով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նավալնու խափանման միջոցն ընտրելու հարցը քննվել է Խիմկիի ոստիկանության բաժնի աշխատասենյակներից մեկում, որտեղ քաղաքական գործչին տեղափոխել էին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալելուց անմիջապես հետո:

Ըստ լրատվամիջոցի՝ դատարանի արտագնա նիստը, որը որոշել են անցկացնել հենց ոստիկանության բաժնում, անսպասելի էր Նավալնիի և նրա փաստաբանների համար։