Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք, դավաճանության, թե հիմարության պատճառով, դա այլ հարց է. Վազգեն Մանուկյան |tert.am|
15:40 - 16 հունվարի, 2021

Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք, դավաճանության, թե հիմարության պատճառով, դա այլ հարց է. Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Ես համարում եմ ապացուցված, որ պատերազմը կարելի էր կանխել, եթե մեր բանակը պատրաստ լիներ, մեր ամուր դիրքերը կկարողանայինք պահել: Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» մարզային հանդիպումների շրջանակում Վանաձորում ասաց շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց, որ նույնիսկ այդ աննպաստ պայմաններում, եթե հիմար հրամաններ չլինեին, կարգ ու կանոն լիներ, այդ կորուստները չէինք ունենա:

«Երբ մի քանի օր անց ռազմական ընթացքը վատ վիճակում էր, մենք կարող էինք պատերազմը կանգնեցնել ավելի շուտ` ավելի քիչ կորուստներով: Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք, դավաճանության, թե հիմարության պատճառով, դա այլ հարց է»,-ասաց նա:

Անդրադառնալով եռակողմ հայտարարությանը՝ նա կործանարար խայտառակություն համարեց այն մեր ժողովրդի, պետության համար:

«Զգացվում է, որ հայկական կողմը ոչ մի քաղաքական բանակցություն չի արել` այդ փաստաթուղթը լավացնելու համար: Կարող եմ պնդել, որ ամսի 8-ի և 9-ի կողմերն ադրբեջանական բանակը պահանջ ուներ դադարի, զինամթերքը, զինվորներն իրենց մոտ շատ էին, բայց կար հոգնածություն և ներքին դժգոհություն»,-ասաց նա:

Ըատ Վազգեն Մանուկյանի` ջարդված է մեր բանակը, հսկայական տնտեսական կորուստներ ունենք, մենք կործանարար խաղաղության մեջ մտանք, և փաստաթուղթը ստորագրելուց հետո մեր պարտությունը շարունակվում է: 

 

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել