Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
15:16 - 16 հունվարի, 2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը և գերեվարվածների անվտանգ վերադարձին ուղղված ջանքերը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«Միացյալ Նահանգները շարունակում է հետամուտ լինել երկկողմ կապերի ամրապնդմանը՝ հիմնվելով մեր ընդհանուր արժեքների և շահերի վրա», - նշված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել