Վերջին 2 օրերին մարտական գործողությունների տարածքներում որոնողական աշխատանքները դադարեցված են |azatutyun.am|
15:11 - 15 հունվարի, 2021

Վերջին 2 օրերին մարտական գործողությունների տարածքներում որոնողական աշխատանքները դադարեցված են |azatutyun.am|

azatutyun.am: Վերջին 2 օրերին մարտական գործողությունների տարածքներում որոնողական աշխատանքները դադարեցված են։ Այս մասին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյան։

«Ադրբեջանական կողմն ասաց, որ այս պահին աշխատանքներ են իրականացնում և հավանաբար մենք էլ որպես թշնամական կողմ չեն ուզում, որ տեսնենք այդ ամենը, բայց ասացին, որ կշարունակվի հաջորդ օրը»,- նշեց Թադևոսյանը։

Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հայտնեց, որ որոնողական աշխատանքները վերջին անգամ իրականացվել են երկու օր առաջ Արցախի հարավային շրջանում և հյուսիսարևելյան շրջանում։

«Նկատի ունեմ Հադրութում, Ջաբրայիլում և Մատաղիս, Թալիշ ուղղություններում, ինչպես նաև Քարինտակում։ Վերջին տվյալներով զինծառայողների աճյուններ չհայտնաբերվեցին, վերջին տվյալը քարինտակցի 58-ամյա կինն էր՝ Ալվարդ Թովմասյանի աճյունը հայտնաբերվեց»,- ասաց Թադևոսյանը։

Նա նշեց, որ այսօր էլ որոնողական ջոկատները հինգ ուղղություն էին պատրաստել, բայց այդ աշխատանքը ևս ընդհատվեց։

«Մենք կարծում ենք, որ դա կապված է Ալիևի Շուշի այցի հետ, որովհետև վերջին տվյալներով, ինչպես տեսանք նաև ֆեյսբուքյան տիրույթում, արդեն տեսանյութ կա, որ Ալիևը տիկնոջ հետ գալիս է Շուշի։ Նաև տվյալներ կան, որ այս պահին նա այնտեղ է։ Չգիտենք՝ որքանով է հավաստի»,- եզրափակեց Թադևոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել