armenpress.am: ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Մոսկվայում ԱՄՆ ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպաններ՝ Ջոն Սալիվանին և Պյեր Լևիին, և նրանց տեղեկատվություն տրամադրել հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով կայացած բանակցությունների արդյունքների մասին:  Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:  

«Դեսպանները տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 11-ին ունեցած բանակցությունների արդյունքներին: Տեղի է ունեցել մտքերի համապարփակ փոխանակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետագա համատեղ ջանքերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:  

ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հանդիսանում են ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները: