Պուտինը Մակրոնի հետ քննարկել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր
 |armtimes.com|
17:38 - 10 հունվարի, 2021

Պուտինը Մակրոնի հետ քննարկել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր |armtimes.com|

armtimes.com: Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա եռակողմ հանդիպմանը վերաբերող որոշ հարցեր:

Հեռախոսազրույցը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համակարգման շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հաշվի առնելով 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրականացումը և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացումը` նշվել է, որ առաջին հերթին այս հանդիպմանը նպատակադրված է դիտարկել տարածաշրջանում խաղաղ կյանք հաստատելու հետագա քայլերը:

Ֆրանսիայի նախագահը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին նպաստելու Ռուսաստանի ջանքերին:

Ընդգծվել է բախումներից տուժած բնակչությանը շտապ մարդասիրական օգնության տրամադրման կարևորությունը, այդ թվում՝ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել