Արդարադատության նախարարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել |armenpress.am|
13:21 - 08 հունվարի, 2021

Արդարադատության նախարարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ կազմակերպել են ակցիա` պահանջելով նախարարությունից գաղտնազերծել, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու Մոսկվայում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպմանը: Հանդիպման և փաստաթղթի ստորագրման մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի հրապարակվել, սակայն որոշ լրատվամիջոցներ հունվարի 7-ի երեկոյան շրջանառեցին տեղեկություն այն մասին, որ արդարադատության նախարարությունում մուտք է արվել պայմանագրի նախագիծը՝ իբր ձևակերպումները Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով:

Բողոքի ակցիայի կազմակերպիչ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ հանրությունը պետք է տեղեկանա, թե Փաշինյան-Ալիև հունվարի 11-ի հնարավոր հանդիպմանն ինչ փաստաթուղթ է ստորագրվելու և ինչ դրույթներ են դրանք պարունակում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արդեն հերքել է մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե արդարադատության նախարարությունը ստացել է պայմանագրի նախնական տարբերակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել