ԼՂ-ում մեկ օրում ոչնչացվել է 1105 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ |tert.am|
11:17 - 08 հունվարի, 2021

ԼՂ-ում մեկ օրում ոչնչացվել է 1105 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը։

Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 23-ից ռուս սակրավորներն ականազերծել են մոտ 440 հեկտար տարածք, որից 5 հեկտարը՝ վերջին մեկ օրում: Հայտնաբերվել և ոչնչացվել է 1105 պայթյունավտանգ առարկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել