Իսրայելը Հունաստանի հետ պաշտպանական խոշոր համաձայնագիր է կնքել |tert.am|
12:01 - 06 հունվարի, 2021

Իսրայելը Հունաստանի հետ պաշտպանական խոշոր համաձայնագիր է կնքել |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը նախօրեին ողջունել է Հունաստանի հետ 1,68 մլրդ դոլար արժողությամբ պաշտպանական համաձայնագիրը՝ այն որակելով երկու երկրների միջև «գերազանց և զարգացող հարաբերությունների» արտացոլում, հաղորդում է հունական Ekathimerini թերթը։

Գանցի խոսքով՝ «սա երկարաժամկետ գործընկերություն է, որը կծառայի ինչպես Իսրայելի, այնպես էլ Հունաստանի շահերին, հարյուրավոր աշխատատեղեր կստեղծի երկու երկրներում և կնպաստի միջերկրածովյան կայունությանը»։

«Հեռախոսազրույցի ընթացքում ես շնորհակալություն հայտնեցի իմ ընկերոջը` Հունաստանի ՊՆ նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսին, և իմ երախտագիտությունն արտահայտեցի այս նախագծի առաջխաղացման գործում նրա անձնական մասնակցության համար: Ես նաև բարձր եմ գնահատել մեր երկրների միջև պաշտպանական հարաբերությունների վերջին ամրապնդումը և նշել, որ ակնկալում եմ դրանց հետագա խորացում»,- ասել է Գանցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել