Ստեփանակերտի արվարձանների ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից Уран-6 ռոբոտատեխնիկական համալիրներ |1lurer.am|
13:16 - 05 հունվարի, 2021

Ստեփանակերտի արվարձանների ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից Уран-6 ռոբոտատեխնիկական համալիրներ |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետներն Արցախի տարածքում շարունակում են ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ստեփանակերտի արվարձանների ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից Уран-6 ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը ցանկացած եղանակի պայմաններում:

2020-ի նոյեմբերի 23-ից սկսած գործողությունների ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են ավելի քան 414.6 հա տարածք, ավելի քան 160 կմ ճանապարհ, 617 բնակելի շենքեր, ներառյալ ավելի քան 20 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծվել է մոտ 19 հազար պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զինավարժարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ պայթեցման ընթացքում անհրաժեշտ անվտանգության բոլոր միջոցների ապահովմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել