Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների նվազագույն ցուցանիշը հոկտեմբերի 28-ից ի վեր

 |armenpress.am|
15:49 - 03 հունվարի, 2021

Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների նվազագույն ցուցանիշը հոկտեմբերի 28-ից ի վեր |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման նոր 3 851 դեպք է գրանցվել, դա նվազագույն ցուցանիշն է՝  հոկտեմբերի 28-ից  վեր: Ընդհանուր առմամբ, ՌԴ մայրաքաղաքում հայտնաբերվել է 824 979 վարակակիր, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Մեկ օր առաջ Մոսկվայում գրանցվել է 5 452 հիվանդ։  Նոր դեպքերի աճը, շտաբի տվյալներով, կազմել է 0,47 տոկոս։

Մեկ օրում ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսի պատճառով մահացել է 77 մարդ, ապաքինմամբ դուրս է գրվել 6 114 հիվանդ։

Ամբողջ ընթացքում բուժվել է 645 923 մարդ, 11 433-ը մահացել է։  Ներկայումս ՌԴ մայրաքաղաքում շարունակում է բուժումը 167 623 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել