Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ավելի քան 400 հա տարածք են ականազերծել
 |tert.am|
12:00 - 03 հունվարի, 2021

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ավելի քան 400 հա տարածք են ականազերծել |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղի ավելի քան 400 հեկտար տարածքում հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Այս առնչությամբ գերատեսչության կողմից տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 400 հա տարածք, շուրջ 151 կիլոմետր ճանապարհ, 617 շենք, ներառյալ 22 սոցիալական նշանակության օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա»:

Նշենք՝ ականազերծումն իրականացնելու համար խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից «Ուրան -6» ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և եղանակային վատ պայմաններում:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել