Սոցապ նախարարը հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին և պահեստազորայիններին
21:16 - 02 հունվարի, 2021

Սոցապ նախարարը հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին և պահեստազորայիններին

Նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր՝ հունվարի 2-ին, այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

На изображении может находиться: 1 человек, стоит

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նա հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին և պահեստազորայիններին, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով, զրուցել իր ղեկավարած գերատեսչությանը վերաբերող հարցերից:

На изображении может находиться: один или несколько человек и в помещении

Նախարարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին՝ երկրի խաղաղությունն անձնվիրաբար ապահովելու համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով շութափույթ ապաքինում և խաղաղ ծառայություն:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել