Տոնական օրերին աճել է Լաչինի միջանցքով երթևեկության ինտենսիվությունը |azatutyun.am|
12:22 - 02 հունվարի, 2021

Տոնական օրերին աճել է Լաչինի միջանցքով երթևեկության ինտենսիվությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ամանորի տոներին աճել է Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի երթևեկության ինտենսիվությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Նոր տարուն փախստականներն անձնական ավտոմեքենաներով ակտիվորեն Երևանից վերադառնում են Լեռնային Ղարաբաղում հարազատ տներ։ Ստեփանակերտին մերձակա շրջաններում քաղաքացիական ենթակառուցվածքների մի շարք օբյեկտների, էլեկտրամատակարարման և ջրամատակարարման վերականգնումից հետո տեղացիները գերադասել են դիմավորել Նոր տարին հարազատ բնակավայրերում։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների վերադարձի անվտանգությունը, մարդասիրական օգնություն են ցուցաբերում։

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արդեն Արցախ է վերադարձել ընդհանուր թվով 47 հազարից ավելի փախստական, նշված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել