ԵՄ Խորհրդի նախագահությունը կես տարով փոխանցվել է Պորտուգալիային |tert.am|
10:46 - 01 հունվարի, 2021

ԵՄ Խորհրդի նախագահությունը կես տարով փոխանցվել է Պորտուգալիային |tert.am|

tert.am: Հունվարի մեկից Եվրոպական Միության Խորհրդի նախագահությունը Գերմանիայից կես տարով փոխանցվել է Պորտուգալիային, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մանրամասնելով, որ Պորտուգալիան այնուհետև հուլիսի մեկին նախագահությունը կփոխանցի Սլովենիային:

ԵՄ Խորհրդում սա Պորտուգալիայի արդեն չորրրորդ նախագահությունն է, որն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով:

Ավելի վաղ երկրի վարչապետ Անտոնիու Կոշտան հայտարարել էր Պորտուգալիայի նախագահաության երեք հիմնական առաջնահերթությունները՝ տնտեսական վերականգնում, սոցիալական հիմքի ամրապնդում և ավելի անկախ, բայց միևնույն ժամանակ աշխարհի համար ավելի բաց Եվրոպայի ստեղծում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել