Ապագան ավելի լավը պետք է դարձնենք մեր ամուր ձեռքերով, մեր կոտրված սրտերով. Արտակ Բեգլարյան
10:02 - 01 հունվարի, 2021

Ապագան ավելի լավը պետք է դարձնենք մեր ամուր ձեռքերով, մեր կոտրված սրտերով. Արտակ Բեգլարյան

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ անհետ կորածների հարազատների հետ Վերածննդի հրապարակից մեկնարկած երթով փակվել է չարաբաստիկ 2020 թվականը:

«Մուտք գործեցինք 2021 թվական Ստեփանակերտի Մայր տաճարում Պարգև Սրբազանի ձեռամբ մատուցված պատարագով՝ նվիրված զոհվածների հիշատակին:

Եթե իմանայի, որ մաղթանքներս կկատարվեն, չեք պատկերացնում, թե ինչեր կմաղթեի բոլորիդ: Պարզապես իմացեք, որ որքան թույլ է տալիս սրտիս ու հոգուս տարողունակությունն ու ամրությունը, այդչափ կիսում եմ բոլորիդ կսկիծն ու բերկրանքը, սակայն դրանից առավել լցված եմ հավատով, հույսով ու վճռականությամբ, որ ապագան ավելի լավը պետք է դարձնենք մեր ամուր ձեռքերով, մեր կոտրված սրտերով, մեր միասնական ջանքով ու քրտինքով:

Գրկում եմ բոլորիդ և հավաստիացնում, որ որպես կարեկից մարդ ու վճռական հայրենակից՝ ես պատկանում եմ բոլորիդ:

Խաղաղություն, ամրություն ու միայն բերկրանքի արցունքներ ձեզ այս տարում»,- գրել է Բեգլարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել