Լավրովը հաջորդ տարում նախկին ԽՍՀՄ տարածքում ընդհանուր առմամբ կայուն իրավիճակ է ակնկալում |armenpress.am|
12:17 - 30 դեկտեմբերի, 2020

Լավրովը հաջորդ տարում նախկին ԽՍՀՄ տարածքում ընդհանուր առմամբ կայուն իրավիճակ է ակնկալում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ 2021թ. նախկին Խորհրդային Միության տարածքում ընդհանուր առմամբ կայուն իրավիճակ կլինի: Այս մասին Լավրովն ասել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

«Ակնկալում ենք, որ իրավիճակը նախկին ԽՍՀՄ տարածքում կլինի ընդհանուր առմամբ կայուն։ Դրա հիմքերը կան։ Օրինակ` Ռուսաստանի հետևողական ջանքերի շնորհիվ, հաջողվեց հրադադարի հասնել ղարաբաղյան հակամարտության գոտում։ Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը նախադրյալներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ, լիաֆորմատ հաղթահարման համար` արդար հիմքերով և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»,- ասել է Լավրովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել