Սյունիքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները կհանդիպեն քաղաքացիների հետ:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այսօր Սյունիքում հանդիպումներ կունենանք և ևս մեկ անգամ տեղում կծանոթանանք իրավիճակին: Այցի արդյունքներով առաջարկությունների փաթեթ կներկայացնենք համապատասխան մարմիններ»,- գրել է Մարուքյանը: