Զարմանալի է՝ ինչու են ապաքաղաքական լինելու, քաղաքական կոնյունկտուրային չմասնակցելու իմ կոչը դիտում քաղաքական կոչ․ ԲԴԽ նախագահ |tert.am|
12:42 - 29 դեկտեմբերի, 2020

Զարմանալի է՝ ինչու են ապաքաղաքական լինելու, քաղաքական կոնյունկտուրային չմասնակցելու իմ կոչը դիտում քաղաքական կոչ․ ԲԴԽ նախագահ |tert.am|

tert.am: Իմ հայտարարություն-կոչը հիմնականում վերաբերում էր դատավորներին, որոնց խնդրել, հորդորել եմ զերծ մնալ քաղաքականությունից, չենթարկվել ճնշումների և առաջարկել եմ ու նախազգուշացրել, որ եթե տեսնեմ՝ որևէ դատավոր ենթարկվում է կամ տուրք է տալիս այդ ճնշումներին ու քաղաքական որոշում է կայացնում, ինքս խստագույնս կարձագանքեմ այդ ամենին: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե իր այդ հայտարարությամբ աջակցում է ընդդիմությանը:

«Իմ կոչի իմաստը վերաբերում էր ապաքաղաքական լինելուն, ինձ համար զարմանալի է, թե ինչու են ապաքաղաքական լինելու, քաղաքականությունից զերծ լինելու, քաղաքական կոնյունկտուրային չմասնակցելու իմ կոչը դիտում քաղաքական կոչ, ուղղակի ժպիտ է առաջացնում»,- ասաց նա:

Նշենք, որ այդ հայտարարությանը անդրադարձել էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ասելով, որ նման հայտարարությունները դատական համակարգում սեփական ինքնաոչնչացման տպավորություն են ստեղծում։

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել