Նման հայտարարությունները դատական համակարգում սեփական ինքնաոչնչացման տպավորություն են ստեղծում․ Ռուստամ Բադասյանը՝ ԲԴԽ հայտարարության մասին

15:17 - 28 դեկտեմբերի, 2020

Եթե ինչ-որ մեկին թվում է, որ սա ուղղված է գործող իշխանության դեմ, ապա չարաչար սխալվում է․ սա գործողություն է ուղղված Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դեմ։ Նման հայտարարությունները դատական համակարգում սեփական ինքնաոչնչացման տպավորություն են ստեղծում։  Գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը արձագանքելով Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանի գրառմանը, որը հետևել էր Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հրապարակմանը:  Նախարարի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջի վարողը սրամտում է։ Երևի շատ զվարճալի է թվում ստեղծված իրավիճակը, երբ դատարանի կողմից չեն պաշտպանվում քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ սա ուղղված է գործող իշխանության դեմ, ապա չարաչար սխալվում է․ սա գործողություն է ուղղված Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դեմ։

Իրականում նման հայտարարությունները դատական համակարգում սեփական ինքնաոչնչացման տպավորություն են ստեղծում, ինչը բացի քաղաքացիներից, հենց դատավորներին պետք է մտահոգի»,- գրել է Բադասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել