Նախօրեին ԼՂ է ժամանել 540, իսկ ընդհանուր առմամբ` 44 600 փախստական․ ՌԴ ՊՆ |tert.am|
10:34 - 26 դեկտեմբերի, 2020

Նախօրեին ԼՂ է ժամանել 540, իսկ ընդհանուր առմամբ` 44 600 փախստական․ ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Նախօրեին ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ Երևանից Ստեփանակերտ է ժամանել 540 փախստական, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: Բացի այդ, խաղաղապահները շարունակում են շուրջօրյա հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը,  հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել ավելի քան 44,6 հազար փախստական։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել