ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդասիրական առաքելությունը կկարողանա օբյետիվ գնահատական տալ ԼՂ–ում մշակութային կառույցների վիճակի վերաբերյալ. Զախարովա
 |tert.am|
19:58 - 24 դեկտեմբերի, 2020

ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդասիրական առաքելությունը կկարողանա օբյետիվ գնահատական տալ ԼՂ–ում մշակութային կառույցների վիճակի վերաբերյալ. Զախարովա |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Մարիա Զախարովան դեկտեմբերի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին՝ մասնավորապես շեշտելով ՄԱԿ-ի և ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելությունների՝ տարածաշրջան այցի կարևորությունը:

«Եվ մենք ողջունում ենք նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ զինված հակամարտության պարագայում մշակութային արժեքների պահպանության մասին 1954 թվականին ընդունված կոնվենցիայի մասին արձանագրությունն ու տարածաշրջան անկախ տեխնիկական փորձագիտական առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը: Ելնում ենք այն հանգամանքից, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդասիրական առաքելությունը կկարողանա օբյետիվ գնահատական տալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային ժառանգության կառույցների վիճակի վերաբերյալ», -հավելել է դիվանագետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել